Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Զապորոժիեի ատոմակայանի կարևոր ենթակառուցվածքը գնդակոծության է ենթարկվել

Զապորոժիեի ատոմակայանի կարևոր ենթակառուցվածքը գնդակոծության է 
ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ատոմակայանի ներկայացուցիչները հայտարարել են, որ ատոմակայանի դիզելային վառելիքի բաքերի կողքին գտնվող ցանկապատի մոտ պայթուցիկ սարք է նետվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Տելեգրամ ալիքում հաղորդագրություն է տարածել Զապորոժիեի ԱԷԿ-ը։

«Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են գրոհել Զապորոժիեի ատոմակայանը և Էներգոդար քաղաքը։ Արձանագրվել է կայանի կարևոր ենթակառուցվածքի գնդակոծում։ Առանց պարկուճի պայթուցիկ սարքը նետվել է ցանկապատի մոտ, որի հետևում գտնվում են դիզելային վառելիքով բաքեր։ Եթե հարվածը հասցվեր բաքերին, դա կարող էր հանգեցնել սարսափելի հետևանքների», - ասվում է հաղորդագրությունում:

Հրապարակված տեսանյութում երևում է, որ փոքր փոս է առաջացել պայթյունի վայրում՝ ցանկապատից մի քանի մետր հեռավորության վրա, որի հետևում դիզելային վառելիքով բաքեր են։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) ցույց են տվել պայթուցիկ սարքի ընկնելու վայրը։

Հաղորդագրությունում ընդգծվում է, որ ատոմակայանի և դրա ենթակառուցվածքի օբյեկտների վրա հարձակումների հետևանքները կարող են ողբերգական լինել։

Զապորոժիեի ԱԷԿ-ը Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է, այն ունի վեց ՎՎԷՌ-1000 էներգաբլոկ։ Ատոմակայանի օպերատորը «Զապորոժիեի ԱԷԿ-ը շահագործող կազմակերպություն» ԲԸ-ն է, որը հիմնադրվել է «Ռոսէներգոատոմ» ԲԸ-ի կողմից և մտնում է «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի մեջ:

«Ինտերֆաքս» գործակալության հաղորդմամբ՝ ատոմակայանն էլեկտրաէներգիա չի արտադրել 2022 թվականի սեպտեմբերի 11-ից։ Մեկ էներգաբլոկը գտնվում է տաք անջատման ռեժիմում՝ կայանի սեփական կարիքները բավարարելու համար, մնացածը սառը ռեժիմում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am