Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

«Երկաթե թոքում ապրող մարդը» մահացել է 78 տարեկանում

«Երկաթե թոքում ապրող մարդը» մահացել է 78 տարեկանում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փոլ Ալեքսանդրը, որը հայտնի էր որպես «երկաթե թոքում ապրող մարդ», մահացել է 78 տարեկանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

1952 թվականին, երբ ԱՄՆ-ում պոլիոմիելիտ էր տարածվել, 6 տարեկան Փոլ Ալեքսանդրը վարակվել էր հիվանդությամբ։ Պոլիոմիելիտի պատճառով տղան պարանոցից ներքև ամբողջությամբ կաթվածահար էր եղել և ի վիճակի չէր ինքնուրույն շնչել։

Բժիշկներին հաջողվում է փրկել նրա կյանքը, սակայն շնչառությունն ու օրգանիզմի բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար նրան դնում են մի սարքի մեջ, որը կոչվում է «Երկաթե թոք»։

Փոլը գլանի ներսում է մնում 70 տարուց ավելի․ հիվանդության բարդությունները չեն խանգարում, որ նա ստանա իր երազանքի կրթությունը, ինչպես նաև գիրք հրատարակի։ Նա ավարտում է միջնակարգ դպրոցը, հետո ընդունվում համալսարան, իսկ 1984 թվականին ստանում իրավաբանի կոչում։ Երկու տարի անց նա ընդունվում է փաստաբանների միություն և  տասնամյակներ շարունակ զբաղվում իր սիրած գործով։

Երկաթե գլանում տարիներ շարունակ գտնվելուց հետո Փոլ Ալեքսանդրը սովորել էր ինքնուրույն շնչել և կարողանում էր կարճ ժամանակով դուրս գալ սարքից։

Նա հրատարակել է իր հուշագրությունը, իսկ 2023 թվականին գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես «երկաթե թոքում» ամենաերկար ապրած մարդ։

1950-ականներին պոլիոմիելիտի պատվաստանյութի շնորհիվ հիվանդությունը նահանջեց, իսկ 60-ականներին «երկաթյա թոքը» դուրս եկավ կիրառությունից, բայց Փոլը շարունակում էր ապրել գլանի ներսում, քանի որ ասում էր, որ սովորել է դրան։

Հունվարին նա TikTok-ում օգտահաշիվ էր բացել, որն ուներ 300 000 հետևորդ։ Նա իր հետևորդներին պատմում էր իր կյանքի և նվաճումների մասին, պատասխանում նրանց հարցերին։ Փոլը նաև պոլիոմելիտի դեմ պատվաստվելու ջատագովներից էր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am