Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հայ հիմնադիր ունեցող Lago ընկերությունը 22 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել

Հայ հիմնադիր ունեցող Lago ընկերությունը 22 միլիոն դոլարի ներդրում է 
ներգրավել

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Lago ընկերությունը, որը մշակում է ալտերնատիվ վճարային համակարգ, և որի համահիմնադիրը հայազգի Րաֆֆի Սարգսյանն է, 22 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներդրումը գլխավորել է՝ FirstMark-ը, որի գլխավոր գործընկեր Մեթ Թարքը կմիանա Lago-ի խորհրդին։ Ներդրմանը մասնակցել են նաև Y Combinator-ի, Lee Fixel's Addition-ի, New Wave-ի, Script-ի և մի շարք անհատ ներդրողներ: 

Ընկերությունը ներդրումը կուղղի ավանդական վճարումների և վճարային հարթակների համար բաց կոդով այլընտրանք ստեղծելուն։ 

TechCrunch-ը գրում է, որ դրա արժեքն այժմ կազմում է շուրջ 100 միլիոն դոլար։ 

Ընկերությունը Stripe Billing-ի և Chargebee-ի վճարային համակարգերի այլընտրանքը լինելուց զատ ինժեներներին կոմպոզիտային հաշվարկային շարժիչ է տրամադրում և ֆինանսական ու բիզնես թիմերի համար իրական ժամանակում ապահովում ճշգրիտ հաշվարկային տվյալների հասանելիություն։

 

 





Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am