Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՌԴ նախագահական ընթացող ընտրություններին մասնակցությունը մոտ 71 տոկոս է

ՌԴ նախագահական ընթացող ընտրություններին մասնակցությունը մոտ 71 տոկոս է

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցությունը Մոսկվայի ժամանակով ժամը 15:45-ին (Երևանի ժամանակով 16։45-ին) կազմել է 70,81 տոկոս:

  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝   ժամը 14:00-ի դրությամբ էլ այդ ցուցանիշը կազմել էր 66,08 տոկոս:

ՌԴ Դաշնային խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին։ Քվեարկությունը նախատեսված է եղել եռօրյա՝ մարտի 15-ից 17-ը:

Նախորդ օրերին մոտ 2,6 միլիոն ռուսաստանցի քվեարկել  է ժամանակից շուտ:

Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են չորս թեկնածու՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am