Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Ստոլտենբերգը հուսով է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ

Ստոլտենբերգը հուսով է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից մեկն է, և Հյուսիսատլանտյան դաշինքը լիովին աջակցում է նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 18-ին Թբիլիսիում կայացած ճեպազրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամտերիմ գործընկերներից է։ Մենք մեծապես գնահատում ենք ձեր նշանակալի նպաստը ՆԱՏՕ-ի առաքելություններում և գործողություններում։ Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մասն են», - ասել է Ստոլտենբերգը։

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն կանգնած է Վրաստանի կողքին «մինչ դուք շարունակում եք ընթանալ դեպի ավելի ուժեղ ժողովրդավարություն և Եվրաատլանտյան լիարժեք ինտեգրում, այդ թվում՝ 2008 թվականի Բուխարեստի որոշումը, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի դաշինքի անդամ»։

Ստոլտենբերգը հավելել է, որ ԵՄ անդամակցության համար Վրաստանի ձեռնարկած միջոցառումները համաքայլ են գնում ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն ուղղված ջանքերի հետ։

Որպես Վրաստանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության օրինակ Ստոլտենբերգը բերել է օրերս թուրքական ռազմական ֆրեգատի ժամանումը Բաթում, որտեղ փորձի փոխանակում է տեղի ունեցել վրացի զինվորականների հետ։

Նա նշել է, որ Վրաստանում պետք է շարունակվեն բարեփոխումները՝ հոկտեմբերին ազատ և արդար ընտրությունների անցկացումն ապահովելու համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am