Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

ՀՀ-ն չի պատրաստվում իր միջազգայնորեն ճանաչված տարածքից որևէ մեկին զիջել․ վարչապետ

ՀՀ-ն չի պատրաստվում իր միջազգայնորեն ճանաչված տարածքից որևէ մեկին 
զիջել․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում իր միջազգայնորեն ճանաչված տարածքից որևէ մեկին զիջել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի այն դիտարկմանը, թե Ադրբեջանի հետ բանակցություններում հայկական կողմը անընդհատ զիջումների է գնում, սակայն դրա դիմաց ոչինչ չի ստանում, այլ ընդահակառակը՝ Ադրբեջանից մտահոգիչ հայտարարություններ են հնչում։

«Պետք է պարզաբանվի, թե ի՞նչ ենք զիջում։ Եվ էլի եմ ասում և չեմ հոգնի ասել, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ և այն պայմնավորվածությունը, որ արձանագրվել է միջազգային մակարդակում այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը պետք է ճանաչեն։ Սա 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքի ուրվագիծն է։ Սա Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքն է և Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում իր միջազգայնորեն ճանաչված տարածքից որևէ մեկին զիջել։ Կարծում եմ, որ սա պետք է հստակ լինի բոլորի համար»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքներ կան, որոնք այսօր գտնվում են օկուպացիայի տակ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am