Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հայ հիմնադիրներ ունեցող Cognaize-ն արժանացել է AI գերազանցության մրցանակի

Հայ հիմնադիրներ ունեցող Cognaize-ն արժանացել է AI գերազանցության 
մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հիմնադիրներ ունեցող Cognaize ընկերությունը, որն ապահովում է փաստաթղթերի խելացի մշակում (IDP) ֆինանսական և ապահովագրական ընկերությունների համար, Business Intelligence Group-ի կողմից արժանացել է Արհեստական բանականության գերազանցության 2024 թվականի մրցանակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընկերությունը հայտարարություն է տարածել:  

Cognize-ը փաստաթղթերի կառավարման ավտոմատացման առաջին և միակ լուծումն է, որն օգտագործում է հիբրիդային բանականություն՝ ֆինանսական ծառայությունների ոլորտում: Այն համատեղում է բարդ ֆինանսական մոդելները, որոնք վերապատրաստվել են ավելի քան 1,9 միլիոն ֆինանսական փաստաթղթերի վրա, ներառյալ վարկային դիմումները, SEC-ի հայտերը, ESG-ի հետ կապված փաստաթղթերը, բանկային քաղվածքները և այլն:  

«Cognaize-ի AI պլատֆորմի և ֆինանսական ծառայությունների կազմակերպությունների փաստաթղթերի ավտոմատացման հիբրիդային մոտեցումը Business Intelligence Group-ի կողմից այս մրցանակն ավելի է ընդգծում մեր աճող շուկայի առաջատարությունը և նորարարության տեմպերը»,-նշել է Cognaize-ի գործադիր տնօրեն Ալ Եսայանը: 

Cognaize-ը արհեստական բանականության վրա հիմնված ֆինթեք ընկերություն է, որը 2018 թվականին հիմնադրել է Վահե Անտոնյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am