Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանված 8118 երեխաների հոգեսոցիալական կարիքների գնահատում

Կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանված 8118 երեխաների հոգեսոցիալական 
կարիքների գնահատում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նախատեսվում է ապահովել «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ընդգրկումը կրթական գործընթացում՝ նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» միջոցառման իրականացումը՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի միջոցով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշման մասին հայտարարվեց մարտի 21-ի Կառավարության նիստի ընթացքում:

Արդյունքում՝ կապահովվի երեխաների հոգեսոցիալական տոկունությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից՝ ապահովելով նրանց սահուն ինտեգրումը կրթական գործընթացին: Մշակված գնահատման գործիքի (հարցաշարի) միջոցով կիրականացվի 8118 երեխաների հոգեսոցիալական կարիքների գնահատում, դպրոցների հոգեբանների համար հոգեսոցիալական տոկունության բարձրացման վերաբերյալ վերապատրաստման մոդուլի մշակում, 632 դպրոցների հոգեբանների վերապատրաստում, որոնք կկազմակերպեն իրենց դպրոցների ուսուցիչների վերապատրաստումը, նաև նրանք կսկսեն աշխատել ուսուցիչների հետ՝ աջակցելով նրանց երեխաների հետ խմբային աշխատանքների կազմակերպման գործում:

Վերապատրաստված ուսուցիչները կշարունակեն աշխատել երեխաների հետ, այդ թվում՝ տարբեր հատուկ կարիքներով երեխաների:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am