Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ուելսի արքայադուստր Քեյթի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

Ուելսի արքայադուստր Քեյթի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուելսի արքայադուստր Քեյթը հայտնել է, որ իր մոտ քաղցկեղ է հայտնաբերվել. նա կանխարգելիչ քիմիաթերապիայի կուրս է անցնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արքայադուստր Քեյթն այս մասին հայտնել է մարտի 22-ին հրապարակված տեսաուղերձում։
42-ամյա Քեյթը նշել է, որ ուռուցքը հայտնաբերվել է հունվարին տարած վիրահատությունից հետո։ 
«Իհարկե, սա ահռելի ցնցում էր, և Ուիլյամն ու ես անում ենք ամեն բան, որ սա հաղթահարենք` հանուն մեր երիտասարդ ընտանիքի: Ինչպես կարող եք պատկերացնել, սա ժամանակ պահանջեց: Ինձ ժամանակ էր պետք լուրջ վիրահատությունից հետո վերականգնվելու և բուժումը սկսելու համար: Բայց ամենակարևորը, մեզ ժամանակ էր պետք, որպեսզի Ջորջին, Շառլոտային և Լուիին ամեն ինչ բացատրենք նրանց համար ամենահարմար ձևով և վստահեցնենք նրանց, որ ինձ հետ ամեն ինչ լավ կլինի», -տեսանյութում ասում է արքայադուստր Քեյթը։

Հունվարին որովայնի խոռոչի վիրահատությունից հետո Քեյթը հանրության առջև չէր հայտնվել, ինչը բազմաթիվ ասեկոսեների և ենթադրությունների տեղիք էր տվել։ 
Քեյթը բրիտանական թագավորական ընտանիքի միակ անդամը չէ, որի մոտ վերջին ամիսներին քաղցկեղ է ախտորոշվել։ Ուռուցք է հայտնաբերվել նաև Չարլզ 3-րդ թագավորի մոտ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am