Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ՀՀ դեսպանությունը հերքել է Մոսկվայի ահաբեկչությանը հայերի մասնակցության վերաբերյալ խոսակցությունները

ՀՀ դեսպանությունը հերքել է Մոսկվայի ահաբեկչությանը հայերի մասնակցության 
վերաբերյալ խոսակցությունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության դեսպանությունը խորը մտահոգություն է հայտնում «Դոժդ» հեռուստաալիքի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ, թե իբր հայերը ներգրավված են եղել «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական գործողությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

«Վրդովեցուցիչ ենք համարում նման տեղեկատվության նպատակային տարածումը, որը չի համապատասխանում իրականությանը և ուղղված է Ռուսաստանում հակահայկական տրամադրությունների բորբոքմանը:

Ողբերգությունից անմիջապես հետո Հայաստանը հանդես եկավ խաղաղ քաղաքացիների դեմ իրականացված անմարդկային հանցագործությունը դատապարտող հայտարարություններով։ Երևանում մեր հայրենակիցները վաղ առավոտից հարգում են բոլոր զոհվածների հիշատակը՝ ծաղիկներ դնելով Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ:

Եվս մեկ անգամ խորին ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին: Մեր բոլոր մտքերն ու աղոթքները Ռուսաստանի ժողովրդի հետ են։Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկատվություն և կենտրոնանալ միայն պաշտոնական աղբյուրների վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։

«Դոժդ» հեռուստաալիքի եթերում խոսելով  «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության մասին՝ ռուս լրագրող Օլեգ Կաշինը առաջ է քաշել ահաբեկչության մեջ հայ արմատականների հնարավոր մասնակցության վարկածը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am