Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը․ Իրակլի Կոբախիձե

Առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային 
ամբողջականությանը․ Իրակլի Կոբախիձե

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ առանց վերապահումների աջակցում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում։

«Ես, իհարկե, արտահայտել եմ իմ երախտագիտությունն իմ գործընկեր, վարչապետ պարոն Փաշինյանին, որն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Ես, իհարկե, առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,- ասաց Վրաստանի վարչապետը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am