Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը

Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների 
զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բիզնես-բուհ կապն ամրապնդելու նպատակով Team Systems-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ անցկացրեց «Կանաչ էներգիա և խելացի տեխնոլոգիաներ» խորագրով երկօրյա աշխատաժողով և հաքաթոն։

1.jpg (3.42 MB)

Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ վերականգնվող էներգետիկայի, էլեկտրատեխնիկական համակարգերի, էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների և շենքերի ավտոմատացման թեմաներով:

3.jpg (2.82 MB)

Հաքաթոնի ընթացքում ուսանողները Team Systems ընկերության առաջատար մասնագետների մենթորությամբ պատրաստեցին խելացի նախագծեր ՀԱՊՀ ենթակառուցվածքների համար, որոնցից լավագույնները կկիրառվեն ապագայում:

Կարևորելով մասնավոր-բուհ համագործակցությունը՝ սմարթ տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած Team Systems ընկերության տնօրեն Նելլի Մալյանը նշեց, որ այսպիսի կրթական ծրագրերը կրելու են շարունակական բնույթ ու իրենց թիմը պատրաստվում է ուսանողների հետ պարբերաբար կիսվել գիտելիքներով ու փորձով։

4.jpg (2.93 MB)

Այս աշխատաժողովը հնարավորություն է ընձեռել ուսանողներին զարգացնել նորարարական մտածելակերպ և առաջարկել լուծումներ իրական խնդիրներ լուծելու համար:

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով՝ ուսանողները, նմանօրինակ ծրագրերի մասնակցելով, ձևավորում են ակադեմիական գիտելիքներ և պրակտիկ նախագծերի իրականացման միջոցով կարող են դառնալ իրական մասնագետներ:

5.jpeg (134 KB)

Team Systems ընկերությունը Team ընկերությունների խմբի անդամ է։ Այն հանդիսանում է էլեկտրական և ցածրահոս համակարգերի նախագծման ու իրականացման ոլորտում առաջատար ընկերություններից մեկը։ Team Systems-ը HPE, Lenovo, Cisco, APC, Siemon, Huawei, HDL համաշխարհային հսկաների պաշտոնական գործընկերն է Հայաստանում։ Ընկերությունը կառուցում և սպասարկում է էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց ամբողջ Հայաստանում, ինչպես նաև իրականացնում է «խելացի տուն, գրասենյակ, հյուրանոց» համակարգերի մշակում և իրագործում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am