Երևանում՝ 11:07,   14 Ապրիլ 2024

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը՝ Երևանում

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը՝ Երևանում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 4-5 Երևանում առաջին անգամ կկայանա սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը, որն այսուհետ պարբերական բնույթի կկրի:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

«Երևանում կայանալիք աշխարհի գավաթը կկրի մշտական բնույթ: Միջազգային ֆեդերացիան ամեն տարի հենց մեզ է տվել գավաթի անցկացումը: Միջազգային կառույցի ուշադրությունը դեպի Հայաստան բարձր է և ցուցանիշները, որոնք մենք գրանցում ենք, կրկին բարձրության վրա են: Վստահ ենք` մեր սամբիստները միջազգային հարթակներում բարձր արդյունքներ կգրանցեն»,-ասաց Հայրապետյանը:

Վերջինիս խոսքով` աշխարհի գավաթի խաղարկությունը ստուգատես կլինի մարզիկների համար մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ:

«Հայաստանի հավաքականը գավաթի խաղարկությանը յուրաքանչյուր քաշում կունենա երկու մասնակից: Դրանից բացի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարզիկներից մի քանիսն էլ հանդես կգան միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո ձևավորված փախստականների թիմից»,-ասաց նա:

Երևանում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը դեռևս մասնակցության հայտ չեն ներկայացրել Ադրբեջանի և Թուրքիայի թիմերը:

Ապրիլի 2-ից սկսած միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները կժամանեն Երևան: Գավաթի խաղարկությանն, ընդհանուր առմամբ, կմասնակցի 17 երկրի մոտ 300 մարզիկ:

Հայաստանի սամբոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը մեծ սպասելիքներ ունի երևանյան մրցաշարից:

«Տղաները ոգևորված են, և ես լիահույս եմ, որ աշխարհի գավաթի խաղարկությունում մենք դրական արդյունքներ կունենանք»,-ասաց նա:

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը կկայանա «Գազպրոմ Արենա»-ում, իսկ մուտքն ազատ կլինի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]