Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել

Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեուլում ավտոբուսների վարորդների արհմիության անդամները 12 տարվա ընթացքում առաջին անգամ համընդհանուր գործադուլ են հայտարարել՝ պահանջելով 12,7 %-ով բարձրացնել ժամավճարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Yonhap գործակալությունը հաղորդել է, որ չի աշխատել քաղաքի երթուղիների 97,6 %-ը։

Այնուհետև գործակալությունը հաղորդել է, որ գործադուլի մեկնարկից 11 ժամ անց վարորդները վերադարձել են աշխատանքի, քանի որ նրանց ներկայացնող արհմիությունը հասել է աշխատավարձի 4,48 %-ով բարձրացման, ինչպես նաև 482 ԱՄՆ դոլարի չափով արձակուրդի հավելավճարների սահմանման։

Արհմիությունն ունի շուրջ 18 000 անդամ 65 ընկերություններում, նրանց ակցիան ընդգրկել է ներքաղաքային երթուղիների 7 210 ավտոբուսներ, ինչը կազմում է մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմի 97,6 %-ը։ Մարտի 27-ից մինչև մարտի 28-ի առավոտ ընթացող բանակցությունները՝ ժամավճարը 12,7 %-ով բարձրացնելու շուրջ, արդյունք չէին տվել՝ հանգեցնելով գործադուլի։ Ի պատասխան ավտոբուսների աշխատանքի խափանման՝ իշխանությունները մեծացրել էին մետրոպոլիտենի աշխատանքի ինտենսիվությունը։

Հարավային Կորեայում ծանր իրադրություն է ստեղծվել նաև բժիշկների զանգվածային գործադուլի պատճառով։ Ավելի քան մեկ ամիս Հարավային Կորեայի մոտ 13 000 ինտերն բժիշկների և օրդինատորների շուրջ 90 %-ը բողոքում է բժշկական բուհերում տեղերի քվոտան ավելացնելու՝ կառավարության ծրագրի դեմ՝ հրաժարվելով աշխատանքի ներկայանալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am