Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ ԱԺ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԱԺ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է 
համարում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը Հայաստան-Արևմուտք երկխոսության համատեքստում կարևորում է տնտեսական օրակարգը՝  նշելով, որ Հայաստանին անվտանգության տեսանկյունից նետվող մարտահրավերները նաև տնտեսական են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսին Մարիա Կարապետյանը՝ համոզմունք հայտնեց, որ Հայաստանին անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել նաև իր շուկաները։

«Սա ուղիղ կապ ունի անվտանգության հետ թե՛ տնտեսության հաշվին գեներացված եկամուտների միջոցով մեր անվտանգային կարիքները հոգալու, թե՛ ներդրումային միջավայրի միջոցով անվտանգային հավելյալ երաշխիքներ Հայաստանի համար ստեղծելու առումներով։ Եվ, առհասարակ, տնտեսությունն անշուշտ կարևոր բաղադրիչ է անվտանգության ապահովման համար»,- ասաց Կարապետյանը՝ հույս հայտնելով, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվող՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպմանը կքննարկվեն նաև անվտանգությանն ուղիղ վերաբերող հարցեր և միջազգային գործընկերների կողմից Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը նպաստելուն վերաբերող  հարցեր։

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը հայտնեց նաև, որ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հարց ներկայում չկա և չի քննարկվում։

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել էր, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է անցկացնել նախագահ Ֆոն դեր Լայեն-վարչապետ Փաշինյան-պետքարտուղար Բլինքեն համատեղ հանդիպումը, որտեղ նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը: Գրիգորյանն ասել էր, որ միջոցառումը նաև նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը։

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը, թե ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյան, Ֆոն դեր Լայեն-Բլինքեն եռակողմ հանդիպումը կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացման, շեշտել է, որ Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել:   

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am