Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման 
ռազմավարության նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Հայփոստ» ազգային օպերատորի զարգացման ռազմավարության նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։

«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների ու զարգացման տեսլականի մասին: Նշվել է, որ ռազմավարությունը մշակվել է միջազգային փորձի ուսումնասիրության և աշխարհում փոստային ոլորտի փոփոխությունների հիման վրա: Ընդգծվել է, որ ռազմավարական նպատակների իրականացմամբ ակնկալվում է ստեղծել արդիական լուծումներով փոստային ցանց, թվային լուծումներով փոստային ծառայություններ, ապահովել փոստային-ֆինանսական ծառայություններ և այլն:

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են կարծիքներ հայեցակարգային հարցերի շուրջ:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է մշակել նախագծում նշված ռազմավարական նպատակների իրականացման ֆինանսական սխեմա, որի շուրջ առավել առարկայական կշարունակվեն «Հայփոստ»-ի զարգացմանն ուղղված քննարկումները: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]