Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով

ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների 
կարգավորմանը․ Սերգեյ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը ծանոթ է Մոսկվայի տեսակետին և գիտի՝ ռուսական կողմը պատրաստ է նպաստել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ մեջբերելով նրա խոսքերն «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։ 

«Մենք Հայաստանի ղեկավարությանն ազնվորեն հայտնել ենք մեր բոլոր գնահատականները, նրանք շատ լավ գիտեն, որ մենք հավատարիմ ենք մնում մեր պարտավորություններին, որ պատրաստ ենք շարունակել նպաստել Ադրբեջանի հետ իրենց (խմբ․ Հայաստան) հարաբերությունների կարգավորմանը, և լիարժեք ավարտին հասցնել այս գործընթացը: Նրանք գիտեն, որ իրավիճակի կայունացման, Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների վերականգնման մեր անկեղծ շահագրգռվածության ֆոնին Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն այս գործընթացը բարդացնելու համար քայլեր են ձեռնարկում»,- նշել է Լավրովը։ 

ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ հայկական իշխանությունները վերջին շրջանում ռուսական կողմի հետ կապի դուրս չեն եկել, իսկ ինքը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել է 2023 թվականի նոյեմբերին։

«Վերջերս Ադրբեջանի ղեկավարությունն իր բողոքը հայտնեց որոշ գործողությունների և հայտարարությունների դեմ, այդ թվում՝ կապված Հայաստանում ԵՄ առաքելության գործառույթների և կազմի ընդլայնման հետ։ Դա նրանց (Հայաստան) որոշելիքն է»,- եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]