Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Մեդիան և մարքեթինգը քայլում են համընթաց. «Արմենպրես»-ը մասնակցում է Ֆիլիպ Կոտլերի հայաստանյան հրատարակության անդրանիկ թողարկմանը

Մեդիան և մարքեթինգը քայլում են համընթաց. «Արմենպրես»-ը մասնակցում է
Ֆիլիպ Կոտլերի հայաստանյան հրատարակության անդրանիկ թողարկմանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեր ժամանակների երկու մոգական «Մ»-երը՝ մեդիան և մարքեթինգը, քայլում են համընթաց ու փոխլրացնում միմյանց: Մեկն առանց մյուսի արդյունավետ լինել չի կարող: Հենց այս գաղափարախոսությամբ էլ «Արմենպրես» լրատվական գործակալությունը հանձն է առել մասնակցելու մարքեթինգի կնքահայր Ֆիլիպ Կոտլերի «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները. Հայաստանի հրատարակություն» (EOMM) անդրանիկ թողարկմանը:

Գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը, «Արմենպրես»-ի ներգրավվածության մասին խոսելիս, մեծապես կարևորում է ժամանակակից մարքեթինգային միտումերին համահունչ քայլելու անհրաժեշտությունը՝ թվային դարաշրջանում լսարանին արդյունավետորեն հասնելու համար:

Companies.png (1.19 MB)

«Մեդիա դաշտում նորարարության առաջնագծում մնալու հանձնառության գիտակցմամբ մեծ ոգևորությամբ ենք մասնակցում «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները. Հայաստանի հրատարակություն» անդրանիկ թողարկմանը Հայաստանում: EOMM-ին մասնակցելը մեզ հիանալի հնարավորություն է տալիս սովորելու ոլորտի փորձագետներից, մտքեր փոխանակելու և բարելավելու մեր մարքեթինգային ռազմավարությունը՝ ի շահ մեր լսարանի:

Այս ամենից զատ, մենք նաև պատրաստ ենք մարքեթինգային այս հրաշալի նախաձեռնության մասին հնարավորինս մեծ լսարանի իրազեկել, պատմել հրատարակության առավելությունների և դրա առաջադրած նորարարական լուծումների մասին»,-նշում է Նազարյանը:

«Ժամանակակից մարքեթինգի հիմունքները. Հայաստանի հրատարակություն» նախագծի հետ համագործակցությունն «Արմենպրես»-ի համար բացառիկ հնարավորություն է՝ բարելավելու սեփական մեդիա-արտադրանքի տեսանելիությունը, ընդլայնելու հասանելիությունը և ապահովելու ավելի խորը ներգրավվածություն լսարանի հետ: «EOMM-ի նախագծի շրջանակում ձեռք բերված գիտելիքներն ու յուրացրած մարքեթինգային տեխնիկան պրակտիկայում կիրառմամբ՝ մենք ակնկալում ենք տեղեկատվության ավելի արդյունավետ տարածում թվային տարբեր հարթակներում, այդ թվում՝ սոցիալական մեդիայում: Սա, իր հերթին, մեզ հնարավորություն կտա ավելի ամուր կապ հաստատել մեր լսարանի հետ, հասկանալ նրանց նախասիրությունները և համապատասխանեցնել մեր բովանդակությունը նրանց կարիքներին՝ դրանով իսկ ամրապնդելով հավատարմությունն ու վստահությունը»,-նկատում է գործակալության տնօրենը:

Ներգրավվածությունը «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները. Հայաստանի հրատարակություն» նախագծում հատկապես ուշագրավ է, քանի որ այն ցույց է տալիս մեդիա-կառույցի պատրաստակամությունը՝ քայլելու արագ փոխակերպվող աշխարհի պահանջներին համընթաց՝ միաժամանակ հավատարիմ մնալով իր հիմնական մասնագիտական արժեքներին:

««Արմենպրես»-ի հարյուրամյա պատմությունը մեզ համար վստահելիության, հուսալիության և լրագրության մեջ գերազանցության հանձնառության լուրջ հենք է ստեղծել: «Արմենպրես»-ը EOMM-ում իր ներգրավվածությունը ռազմավարական պլանավորման մաս է համարում՝ նպատակ ունենալով լիարժեք օգտագործել ընձեռված հնարավորությունները, կիրառելով լավագույն փորձը մեր մարքեթինգային մոտեցման մեջ: Խոսքն ինչպես թվային շուկայավարման նորարարական մեթոդների մասին է, այնպես էլ տարբեր հարթակների համար մեր բովանդակության օպտիմալացման, մեր ապրանքանիշի առցանց ներկայության ապահովման: Դրանով մենք նպատակ ունենք ոչ միայն ամրապնդելու մեր դիրքը՝ որպես Հայաստանի առաջատար լրատվական գործակալություն, այլ նաև անընդհատ զարգացող մեդիա դաշտում լինել փոփոխություն բերելու առաջամարտիկ՝ մնալով վստահելի, օբյեկտիվ և օպերատիվ լուրերի աղբյուր»,-եզրափակում է Նարինե Նազարյանը:

***

«Ժամանակակից մարքեթինգի հիմունքները. Հայաստանի հրատարակություն» աշխատությունը Հայաստանի բիզնես հատվածի հնարավորություններն ու ձեռքբերումները, հայկական ընկերությունների նորարական գաղափարներն աշխարհին ցուցադրելու հնարավորություն կտա: Գիրքը հրատարակվելու է Kotler Impact ընկերության կողմից, որի հիմնադիրն է Ֆիլիպ Կոտլերը։ Պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի` hայկական ընկերությունների հաջողությունների մասին պատմող աշխատությունը, որը վաճառվելու է ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, հրաշալի հնարավորություն է հայկական ընկերությունների համար՝ դուրս գալու միջազգային շուկա:

Ամերիկացի մարքեթոլոգ, մարքեթինգի պրոֆեսոր և խորհրդատու, ավելի քան 80 մարքեթինգային գրքերի հեղինակ Ֆիլիպ Կոտլերը մարքեթինգի ոլորտում ամենաազդեցիկ դեմքերից է։ Այսօրվա դինամիկ զարգացող մարքեթինգային տիրույթում, որտեղ բիզնեսներն ակտիվորեն փնտրում են նորարարություն և ռազմավարական ուղղություն, պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները» աշխատությունը նորարարական գլուխգործոց է, որը ցույց է տալիս շուկայական տնտեսվարման փոխակերպող ուժն անընդհատ զարգացող աշխարհում:

Լրացուցիչ տեղեկությունների համար, թե ինչպես կարող է ձեր ընկերությունը ներգրավվել այս պատմական նախաձեռնությանը, խնդրում ենք կապվել Green Light Marketing Agency-ի հետ info@greenlightmarketing.am էլ. հասցեով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am