Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ի հավելվածով բրոքերային հաշվի բացումն ու սպասարկումն անվճար է

Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ի հավելվածով բրոքերային հաշվի 
բացումն ու սպասարկումն անվճար է

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ներդրումային ծառայություններ մատուցող Freedom Broker Armenia ընկերության տնօրենի տեղակալ Էդուարդ Սաֆարյանը «ՖինԲրոքեր» պոդքաստային շարքի շրջանակներում անդրադարձել է բրոքերային հաշվի բացման տևողությանը, դրանով ներդրումներ կատարելու ձևերին ու հնարավորություններին, ինչպես նաև ներդրումների հետ կապված ռիսկերի կառավարման ռազմավարությանը։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում  Էդուարդ Սաֆարյանը նշեց, որ բրոքերային հաշիվը նախատեսված է արժեթղթեր գնելու, դրանց պահառության և կառավարման համար։

Ըստ մեր զրուցակցի՝ արժեթղթերի շուկայում ներդրումների համար բրոքերային հաշիվ ունենալն արդեն իսկ առավելություն է, որովհետև յուրաքանչյուր անձ ստանում է հնարավորություն բազմաթիվ գործարքներ կատարել, ֆինանսական արժեթղթերի հետ ծանոթանալ, գնել  դրանք աշխարհի տարբեր կետերից՝ լինի ամերիկյան, թե հոնկոնգյան բորսաներից և վաճառել։

«Զարգացած երկրներում բնակչության թիվը, որն օգտվում է բրոքերային հաշիվներից և ներդրում է կատարում բորսայում այս կամ այն արժեթղթերի մեջ, բավականին մեծ է։ Օրինակ, ԱՄՆ-ում այդ թիվը 70 տոկոսից ավել է կազմում»,-ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ  հետխորհրդային  երկրներում բրոքերային հաշվի գաղափարը բավականին նոր է, մինչդեռ զարգացած երկրներում շուկան սկսել է զարգանալ 100-150 տարի առաջ։

«Նպատակն այն է, որ մարդիկ ծանոթանան, ունենան հնարավորություն գնելու այս կամ այն արժեթուղթը։ Վիճակագրությամբ էլ է ապացուցված, որ դա երկարաժամկետ կտրվածքով ավելի եկամտաբեր է, քան գումարը բարձի տակ պահելը կամ ավելի կոնսերվատիվ գործիքակազմերով առաջնորդվելը, օրինակ, որպես ավանդ դնելը»,-հավաստիացրեց Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ Freedom Broker Armenia-ի հարթակում բրոքերային հաշվի բացումը, ինչպես նաև սպասարկումն անվճար է։

«Մենք շեշտը դնում ենք տեխնոլոգիական զարգացումների վրա։ Փորձել ենք այդ պրոցեսն ամբողջովին առցանց դարձնել, որպեսզի այն տևի 5 րոպե։ Մեզ մոտ հաշիվ բացելու համար պետք է ընդամենը այցելել մեր կայք, լրացնել հեռախոսահամարն ու էլեկտրոնային փոստի հասցեն, սկսել գործընթացը։ Մեր հավելվածը կպահանջի սելֆի, ինչպես նաև անձնագրի լուսանկարը, իսկ մնացածն իրականացվում է մեզ մոտ։ Եթե այդ պրոցեսը ճիշտ է արվում, ապա հաշիվը բացելու գործընթացը տևում է ընդամենը 3-5 րոպե»,-ներկայացրեց ընկերության փոխտնօրենը։

Անդրադառնալով ներդրումների տեսակներին՝ Սաֆարյանն առանձնացրեց բաժնետոմսերը, որոնք ներդրողին իրավունք են  տալիս դառնալ համապատասխան ընկերության բաժնետերերից մեկը։

«Օրինակ, գնելով Apple ընկերության մեկ բաժնետոմս, որն արժի մոտ 180 դոլար՝ անձը  կարող է դառնալ այդ ընկերության բաժնետեր։ Նա կարող է գնալ, մասնակցել բաժնետերերի ժողովներին, դիվիդենտներ ստանալ եկամուտներից»,-պարզաբանեց նա՝ հավելելով, որ  բաժնետոմսը տալիս է ոչ թե այդ ընկերության կառավարման, այլ նրա մասը կազմելու և համապատասխան եկամուտներ ու դիվիդենտներ ստանալու հնարավորություն։

Ներդրման մյուս տեսակը պարտատոմսն է, որը թողարկած ընկերությունը, գումար վերցնելով, պարտավորվում է որոշակի տոկոսագումարներ վճարել, իսկ այնուհետև նաև ամբողջ գումարը վերադարձնել։

Երրորդ գործիքը՝ բորսայում ցուցակված ֆոնդերն են։

«Հիմնական օրինակը, որ կբերեի S&P 500-ն է, որը ներառում է ամերիկյան շուկայի 500 ամենամեծ ընկերությունները, որոնք ընտրվում են հատուկ մեթոդիկայով։ Գնելով այդ ֆոնդի մեկ փայը՝ ներդրողը միաժամանակ դառնում է այդ 500 ընկերության փայատեր»,-ասաց մեր զրուցակիցը։

Խոսելով հնարավոր ռիսկերի մասին՝ Սաֆարյանը նկատեց, որ բարձր եկամտաբերության դեպքում համապատասխանաբար աճում են նաև ռիսկերը, սակայն կան նաև դրանց կառավարման ռազմավարություններ։

Միջազգային շուկաներում ներդրում անելուց պետք է դիտարկել տարբեր ընկերություններ։ Դիվերսիֆիկացիայի համար կարևոր է գնել տարբեր ուղղություններով մասնագիտացած ընկերությունների արժեթղթեր՝ անշարժ գույքի, ոսկու հետ կապված, արդյունաբերական ֆինանսական և այլն։

Բացի այդ՝ դիվերսիֆիկացիան կարող է լինել նաև մի քանի երկրներում գործող ընկերությունների ընդգրկմամբ, որոնք տարբեր ռիսկեր են պարունակում։ Ռիսկերի կառավարման գործիքակազմի մաս է հանդիսանում նաև արժույթների դիվերսիֆիկացիան։

Freedom Broker Armenia-ն  առաջարկում է բրոքերային ծառայություններ, որոնք հնարավորություն են տալիս տարբեր գործիքներով աշխատել, գնել, վաճառել արժեթղթեր ու պարտատոմսեր հարմարավետ՝ Tradernet Armenia  հավելվածով։

«Յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ մեր հաճախորդը և ինքնուրույն կառավարել իր ներդրումները։ Դրա համար մենք մեր հավելվածի միջոցով տալիս ենք որոշակի վերլուծական տվյալներ ինչ-որ ընկերությունների մասին, ներդրումային գաղափարներ։ Մենք ունենք անհատական մենեջերներ, որոնք կարող են օգնել ներդրումային աշխարհում՝ թե՛ ավելի լայն վերլուծական խորհրդատվությամբ, թե՛ տեխնիկական առումով»,-շեշտեց ընկերության փոխտնօրենը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Freedom Broker Armenia-ն ուղիղ կապ է ապահովում  աշխարհի ամենախոշոր՝ Նյու Յորքի NASDAQ, ինչպես նաև Լոնդոնի, Հոնկոնգի ֆոնդային բորսաների հետ, հնարավորություն ընձեռելով հաճախորդներին արժեթղթեր գնել և վաճառել։

Ընկերությունը Հայաստանում ունի 3 լիցենզիա՝ բրոքերային, դեպոզիտային և ներդրումային խորհրդատվությունների։ Այն վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Բացի այդ՝ Freedom Broker Armenia-ն դուստր ընկերությունն է Freedom Holding Corporation-ի, որը ցուցակված է ամենամեծ բորսաների մեկում՝ NASDAQ-ում, և որի փաստաթղթային փաթեթը հանրային է։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am