Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Երևանի քաղաքապետարանն ընդունում է ոլորտային բարեփոխումների առաջարկներ

Երևանի քաղաքապետարանն ընդունում է ոլորտային բարեփոխումների 
առաջարկներ

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների նոր ծրագիրը մշակելու նպատակով Երևանի քաղաքապետարանն ընդունում է առաջարկներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առաջարկները պետք է ուղղված լինեն հետևյալ ոլորտների բարեփոխմանը.
-    աղբահանություն,
-    հասարակական տրանսպորտ,
-    զբոսաշրջություն,
-    առողջապահություն,
-    բնակչությանը մատուցվող ծառայություններ,
-    կայուն սոցիալական միջավայրի ապահովում,
-    մասնակցային կառավարում,
-    կանաչ տնտեսություն,
-    նշեք Ձեր կողմից առաջարկված ոլորտը:

Ներկայացված առաջարկները պետք է համապատասխանեն Բաց կառավարման գործընկերության սկզբունքներին, բարելավեն հանրային և համայնքային կառավարման ոլորտը, այն դարձնեն առավել քաղաքացիակենտրոն, թափանցիկ, նորարար, հաշվետու և մասնակցային:

Առաջարկները կարող են ներկայացվել մինչև 2024 թվականի ապրիլի 16-ը՝ ուղարկելով ogp@yerevan.am էլեկտրոնային հասցեին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am