Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն այցելել է «Դալան» տեխնոպարկի շինարարության հրապարակ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն այցելել է «Դալան» 
տեխնոպարկի շինարարության հրապարակ

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և փոխնախարար Ռուբեն Սիմոնյանն օրերս այցելել են «Դալան» տեխնոպարկի շինարարության հրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Մխիթար Հայրապետյանը։

m1.jpg (133 KB)

«Նախագծի հեղինակները ներկայացրել են ՏՏ ոլորտի՝ համապատասխան ֆիզիկական ենթակառուցվածք ունենալու անհրաժեշտությունը, տեխնոպարկի առանձնահատկությունները և ցուցադրել միջազգային ստանդարտներով կառուցվող շինարարության ընթացքը:

Տեխնոպարկն իր հարկի տակ համախմբելու է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին՝ ապահովելով նրանց համար հարմարավետ աշխատանքային միջավայր. մոտիվացնող և ոգեշնչող աշխատանքային միջավայրի ստեղծումը կարող է լավ մասնագետներ ներգրավելու և պահպանելու կարևորագույն գրավականներից լինել:

m2.jpg (95 KB)

Տեխնոպարկը բաղկացած է լինելու 22 հարկից, ունենալու է 3000 օֆիսային աշխատատեղ և 40,000 քմ գրասենյակային տարածք, ընդհանուր օգտագործման գոտիներ, գիտահետազոտական կենտրոն, ցուցասրահ, առևտրային գոտիներ, միջոցառումների սրահ, կոնֆերանս դահլիճներ, հյուրանոց, 1000-ից ավելի ավտոկայանատեղի, (որոնցից 30%-ը նախատեսված է լինելու էլեկտրական մեքենաների համար) և այլն»,- հայտնել է ՀՀ ԲՏԱ նախարարը՝ հավելելով, որ տեխնոպարկը շահագործման կհանձնվի 2026 թվականին։

 m3.jpg (425 KB)

m4.jpg (80 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am