Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

«LEASING EXPO»-ն վերադառնում է. այն մեկ հարկի տակ կհավաքի տարբեր ոլորտների կազմակերպությունների և 100-ից ավելի բրենդերի

«LEASING EXPO»-ն վերադառնում է. այն մեկ հարկի տակ կհավաքի տարբեր 
ոլորտների կազմակերպությունների և 100-ից ավելի բրենդերի

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «LEASING EXPO»-ն վերադառնում է. այն  արդեն երկրորդ անգամ մեկ հարկի տակ կհավաքի խոշոր կազմակերպությունների և 100-ից ավելի բրենդերի, որոնք առաջարկում են տարատեսակ սարքավորումներ շինարարության, արդյունաբերության, առողջապահության, տրանսպորտային և այլ ոլորտներից ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝   «Leasing EXPO 2024». բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսին նվիրված ասուլիսի ընթացքում կազմակերպիչները ընդգծեցին, որ առաջին «LEASING EXPO 2023»-ը գրանցել է  բավականին գոհացնող արդյունքներ. ցուցահանդեսը նպատակ ունի դառնալ ամենամյա և տարածաշրջանային խոշոր իրադարձություն:

««LEASING EXPO 2024» ցուցահանդեսը կտա հնարավորություն ծանոթանալ տեղական և միջազգային շուկայի տեխնիկական և տեխնոլոգիական նորարարություններին և առաջարկներին, ձեռք բերել վերջին սերնդի նորագույն սարքավորումներ՝ հատուկ առաջարկներով, շահավետ համագործակցության հնարավորությամբ»,- նշեց Big Projects ընկերության համահիմնադիր-տնօրեն Համլետ Խնկոյանը: 

Հայաստանի Լիզինգատուների ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանի խոսքով՝ «LEASING EXPO 2024»-ն այս տարի կներկայանա մի շարք նորություններով, կազմակերպիչները նախորդ էքսպոյի ընթացքում հավաքել են բոլոր առաջարկները, թերությունները և հարցերը՝ այս անգամ դրանք դարձնելով հնարավորություն:

«Էքսպոյի նպատակներից է նաև նպաստել, որպեսզի բիզնեսի աշխարհ մտնեն երիտասարդներ և նոր ու հետաքրքիր մտքեր գեներացնողներ: Մենք փորձելու ենք նրանց տեղեկացվածությունը հնարավորինս բարձրացնել, որպեսզի երիտասարդը, եթե նույնիսկ չունի բիզնես գաղափար, ցուցահանդեսի շնորհիվ, տեղում ծանոթանալով առաջարկվող տեսականուն, կարողանա հստակ պատկերացնել, թե ինչ նախագիծ կարող է իրականացնել»,- ասաց Բազիկյանը:

Բազիկյանը չբացառեց, որ, պահանջարկից ելնելով, հնարավոր է այս տարի ևս մեկ ցուցահանդես կազմակերպեն։ Բացի դա, այժմ մտածում են նաև տարածաշրջանային էքսպո կազմակերպելու ուղղությամբ:

Big Projects ընկերության հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյանը նշեց, որ բացի Երևան քաղաքում ամիսներ առաջ մեկնարկած մեծ տեղեկատվական և գովազդային արշավը, ցուցահադեսի վերաբերյալ իրազեկման աշխատանքները զուգահեռ մեկնարկել են նաև մարզերում՝ մարզպետարանների հետ համագործակցելու միջոցով, ինչպես նաև գովազդային տարբեր հարթակների՝ մարզային հեռուստաընկերություններից մինչև մարզերում արտաքին գովազդների և թռուցիկների տարածման միջոցով: Կազմակերպիչները շատ են կարևորում մարզերում գործունեություն ծավալող տնտեսվարողների մասնակցությունը:

«Քանի որ ցուցահանդեսի գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացումն է՝ բիզնեսի համար արտադրական ծախսերի կրճատման և շուկայում ավելի որակյալ և մրցունակ արտադրանքի թողարկման միջոցով, մենք վստահ ենք, որ այս ցուցահանդեսն արդեն 2-րդ անգամ բոլոր գործարարների և հայաստանյան ողջ բիզնես միջավայրի համար լինելու է լավագույն հարթակը, ինչպես լիզինգային ակտուալ և հատուկ առաջարներին, պետական ծրագրերին ծանոթանալու, այնպես էլ նոր ու որակյալ, վերջին սերնդի սարքավորումներ առաջարկող մատակարարներ բացահայտելու համար»,- հավելեց Դիանա Հարոյանը: 

«LEASING EXPO 2024»-ն այս տարի անցկացվելու է Մերիդիան ցուցահանդեսային համալիրում՝ ապրիլի 12-14-ը: Ցուցահանդեսի մուտքը ազատ է և հանրության համար այն բաց կլինի 11:00-20:00-ն:

Որպես այցելու գրանցվելու համար անցեք այս հղմամբ:

Կազմակերպիչ՝ Big Projects LLC

Համակազմակերպիչ՝ Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիա։ Ցուցահանդեսի գլխավոր հովանավորներն են EcoVille արևային ընկերությունը և Premium Machinery-ն` JCB ապրանքանիշով: Հովանավորներն են Arm Leasing-ը և Sino Armenia-ն՝ SDLG ապրանքանիշով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am