Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Doing Digital Forum-ի գլխավոր խոսնակը ներկայացրեց Հայաստանում թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններն ու անելիքները

Doing Digital Forum-ի գլխավոր խոսնակը ներկայացրեց Հայաստանում թվային 
տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններն ու անելիքները

ԵՐԵՎԱՆ, 3  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ֆուտուրիստ և Moven-ի հիմնադիր, Երևանում մեկնարկած Doing Digital Forum 2024-ի գլխավոր խոսնակ  Բրեթ Քինգի համոզմամբ՝ Եվրոպական Միության մաս դառնալը Հայաստանի համար նոր հնարավորություններ,  շուկաներ կբացի, բայց դրա համար կարևորագույն խնդիր է տաղանդների և ներդրումների ներգրավումը երկրում։

 «Արմենպրես»թղթակցի հաղորդմամբ՝  այս մասին Բրեթ Քինգն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Հայաստանի համար թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններին ու այդ առումով անելիքներին։

«Տաղանդներ ներգրավելը պետք է անել հնարավորինս հեշտ, այսինքն՝ դյուրացնել ընթացակարգերը, որպեսզի և տաղանդավոր մարդկանց, և ներդրումներ հնարավոր լինի բերել Հայաստան»,-նշեց Քինգը։

Նրա խոսքով՝  կորոնավիրուսային համավարակը և արհեստական բանականության զարգացումը ցույց տվեցին, որ մարդիկ կարող են խոշոր տեխնոլոգիական ընկերությունների համար աշխատել տնից։

Բանախոսի գնահատմամբ՝ սա հնարավորության պատուհան է բացում Հայաստանի համար տաղանդավոր մարդկանց բերելու համար, իսկ դրա գրավականն ու նախապայմանը, ըստ Քինգի, լավ սնունդն է, հեշտ ընթացակարգերը, որակյալ համացանցի ապահովվածությունը։

«Երկու նախապայման արդեն իսկ ապահովված է․ առաջինը՝ թվային վիզա ստանալու հնարավորությունն է։ Այսինքն՝ մարդիկ, ովքեր ցանկանում են այստեղ հիմնել իրենց գործունեությունը կարող են մեկ տարվա վիզա ստանալ թվային տարբերակով։ Երկրորդը՝ ինտերնետ կապի հասանելիությունն է, որը կարող եմ ասել շատ ավելի լավ և որակով է այստեղ, քան բազմաթիվ, ինչու ոչ՝ նաև Կենտրոնական Եվրոպայի երկրներում»,-ասաց բանախոսը՝ կարծիք հայտնելով, որ նաև մի փոքր ավելի մեծ ներդրումներ են անհրաժեշտ հեռահաղորդակցության ոլորտում, որպեսզի բանկային առցանց ծառայությունները բարելավվեն։

Խոսելով ապագայում բանկերի դերից ու նշանակությունից, ֆուտուրիստ «խելացի» տնտեսություն ունենալու առումով դրանց պատրաստվածությունը արհեստական բանականության ներդրմանը։

Նրա դիտարկմամբ՝ ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում ամենաարագ առաջ ընթացող և զարգացող հաստատությունները ոչ թե ավանդական բանկերն են, այլ՝ ֆինանսական տեխնոլոգիաներն օգտագործող հաստատությունները։

Որպես օրինակ՝ Քինգը նշեց, որ 20 տեխնոլոգիական ֆինանսական  հաստատություններ սպասարկում են 4 միլիարդ մարդ, մինչդեռ՝ 20 ամենախոշոր ավանդական  բանկային հաստատություններն՝ ընդամենը 2,5 մլրդ։ Բացի այդ՝ ֆինանսական տեխնոլոգիական այս 20 ընկերությունները տարեկան 45 տոկոսով ավելացրել են իրենց եկամուտները, իսկ ավանդական բանկերը տարեկան եկամուտն ավելացնում են ընդամենը 15 տոկոսով։

«Եթե մենք դիտարկում ենք այս ապագան, Հայաստանի բանկային համակարգն այստեղ, իրոք, անելիքներ ունի։ Մասնավորապես՝ Հայաստանում չկա ֆինանսական տեխնոլոգիաների՝ բանկային համակարգ մուտք գործելու լիցենզավորումը։ Մենք հիմա աշխատում ենք կենտրոնական բանկերի կողմից թվային միջոցների ներդրման ուղղությամբ․ այստեղ ևս Հայաստանը դեռ անելիքներ ունի»,-ասաց Քինգը։

Ֆուտուրիստի համոզմամբ՝ 20 տարի հետո բանկերը կդառնան համակարգչային ալգորիթմներ, ծրագրեր, որոնց միջոցով կիրականացվեն բոլոր գործառույթները։ Ըստ այդմ՝ բանկերի մասնաճյուղերն ըստ էության  կդադարեն գոյություն ունենալ։

Քինգն ընդգծեց, որ տեխնոլոգիական զարգացումը վերաբերում է ոչ միայն բանկային ու ֆինանսական ոլորտին այլ նաև առողջապահությանը, կրթության տրանսպորտին։

«Օրինակ՝ կրթական համակարգում այլևս չի լինի չափորոշչով հաստատված ուսումնական ծրագիր, այլ՝ արհեստական բանականության միջոցով տվյալ սովորողի կարիքներին, հնարավորություններին,  կարողություններին համապատասխան ծրագրի առաջարկ կարվի։ Նույնը կվերաբերի առողջապահության ոլորտին, որտեղ կլինի բաժանորդագրության վրա հիմնված մեխանիզմ, որով անձը արհեստական բանականության շնորհիվ իր արյան պարամետրերի պատկերի հիման վրա կստանա խորհրդատվություն»,-կանխատեսում է ֆուտուրիստը՝  հավելելով, որ բոլոր խելացի տեխնոլոգիաների շնորհիվ մարդը կկարողանա և ավելի երկար ապրել, և ավելի ապահով ծերանալ։

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am