Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Doing Digital միջազգային ֆորումին

Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Doing Digital միջազգային ֆորումին

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է  Doing Digital միջազգային ամենամյա ֆորումին (DDF), որն այս տարի անցկացվել է «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով։ Doing Digital Forum-ը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ:

Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է պանելային քննարկումներից մեկին, որի թեման է թվային փոխակերպումն ու թվային լուծումների կիրառումը բիզնեսի, կրթության ու կառավարման ոլորտներում։

«Այսօր թվային փոխակերպումը պարզապես անհրաժեշտ է բոլոր ոլորտներում, այն կարող է ցանկացած գործընթաց ավելի արդյունավետ, արագ և որակյալ դարձնել։ Բայց կարևոր է, որ կազմակերպությունում բոլորը հասկանան այդ փոխակերպման կարևորությունն ու հնարավորությունները, հակառակ դեպքում թվային գործիքների ամբողջ կարողությունները չեն օգտագործվի», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ucom 2.jpg (506 KB)

Doing Digital Forum-ն այս տարի հյուրընկալել է համաշխարհային թոփ խոսնակներին և առաջատար փորձագետներին։ Ֆորումի գլխավոր խոսնակը հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի (Bank 2.0, Bank 3.0, Breaking Banks, Bank 4.0, The Rise of Technosocialism) հեղինակ Բրեթ Քինգն է։

«Այս տարի Doing Digital Forum-ում առանձնացվել են այն հնարավորություններն ու նորարարությունները, որոնք տեխնոլոգիաներն ու թվայնացումը բերում են պետական, ֆինանսական և տնտեսության տարբեր ոլորտներ։ Մեր նպատակն էր միավորել թվային տնտեսության տարբեր դերակատարների ջանքերը՝ Հայաստանը դարձնելու տարածաշրջանային հանգույց, որտեղ ֆինանսական տեխնոլոգիաներն ու թվային բիզնեսն ունեն լայն կիրառություն», - ասել է Doing Digital պլատֆորմի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը։

DDF24-ը հյուրընկալել է ավելի քան 20 խոսնակի աշխարհի տարբեր անկյուններից, որոնք ներկայացրել են ՀՀ Կենտրոնական բանկն ու Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը, Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Visa, Deloitte, ICDT Global, Moven, Just Better, People Growth Organization, SPRING PR, Ameriabank, ArCa, Ucom, Balchug Capital, Apricot Capital, Fastex, Ucraft և Hoory ընկերությունները։ Միջոցառման կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։

Ucom 3.jpg (501 KB) 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am