Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Առաջիկա 3 տարվա համար 14 զանազան սպորտային միջոցառում ենք հյուրընկալելու. Կարեն Գիլոյան

Առաջիկա 3 տարվա համար 14 զանազան սպորտային միջոցառում ենք 
հյուրընկալելու. Կարեն Գիլոյան

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2027 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունն անցկացվելու է Հայաստանում:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կարևորում է այդ առաջնությունը:

«Դեռևս ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից հետո, երբ ամփոփեցինք այն, ինչ ունենք, հասկացանք, որ բացառիկ վերաբերմունք է եղել, առաջնությունն էլ բացառիկ էր: Եվ դրա վառ վկայությունը լեցուն տրիբունաններն էին, որը, ցավոք, չտեսանք Բուլղարիայում անցկացվող առաջնությանը՝ ներկա էր մեկ ավտոբուս մարդ»,-ասաց Գիլոյանը:

Վերջինիս խոսքով` սպորտը երկրպագուների համար է և Հայաստանում երկրպագուների ներկայությունը կարևորվում է:

«Մինչև 2027 թվականը հեշտ չի լինելու: Մենք առաջիկա 3 տարվա համար 14 զանազան սպորտային միջոցառում ենք հյուրընկալելու, ընդ որում` նաև խաղային ձևերից եզրափակիչ մրցաշարեր: Նախորդ 2 տարում Հայաստանում այնքան բարձրակարգ մրցում է եղել, որքան չի եղել Խորհրդային միության 70 և հետխորհրդային 27 տարիներին»,-առանձնացրեց նա:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վստահել Հայաստանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am