Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Պատմության գանձերը. Ք. ա. 17-16-րդ դարերին թվագրված բրոնզե կաթսան՝ սրբազան առարկա և բարձրագույն իշխանության խորհրդանիշ

Պատմության գանձերը. Ք. ա. 17-16-րդ դարերին թվագրված բրոնզե կաթսան՝ 
սրբազան առարկա և բարձրագույն իշխանության խորհրդանիշ

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ք. ա. 17-16-րդ դարերին թվագրվող բրոնզե կաթսան հայտնաբերվել է 2002 թվականին Օշական գյուղի շրջակայքում կատարված պեղումների ժամանակ՝ N 30 միջինբրոնզեդարյան դամբարանաբլուրից, որտեղ, ըստ ուսումնասիրությունների, կատարվել է շատ հետաքրքիր ծեսով թաղում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի  հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ Բենիկ Վարդանյանը նշեց, որ Միջին բրոնզե դարի վերջն ազդարարող Կարմիր-Բերդյան մշակութային համալիրում հայտնաբերվել են երկու խոշոր եղջերավոր անասունների շուրջ տեղադրված 13 մեծ գունազարդ կարասներ, որոնք ամբողջացրել են այդ ժամանակվա թաղման ծեսի պատկերը։ Դամբարանատերը թաղված է եղել դիակիզման եղանակով:

«Այս դամբարանախցից հայտնաբերված կաթսան, ինչպես նաև այլ կաթսաները Միջին բրոնզե դարից մինչև երկաթե դար օգտագործվել են թաղման ժամանակ  զոհաբերված խոշոր եղջերավոր կենդանու մսի պատրաստման, տեղափոխման մատուցման նպատակով:

OLD03033.JPG (443 KB)

Նշեմ, որ դամբարանախցերում կաթսան հանդես էր գալիս նաև որպես սրբազան առարկա և բարձրագույն իշխանության խորհրդանիշ: Այդ իսկ պատճառով մինչև միջնադարյան ժամանակաշրջան կաթսան օգտագործվել է որպես սրբազան կերակուրների, հեղուկների պատրաստման տարա»,- ասաց մասնագետը:

Վարդանյանի խոսքով՝ Օշականի բազմաշերտ հուշարձանից հայտնաբերված կաթսան պատրաստված է պղնձի թիթեղից` դրվագման տեխնիկայով, մակերեսը պատված է կանաչավուն պատինայով: Կաթսայի հատակամասը կլոր է, գոգավոր: Իրանն ուռուցիկ է վերին մասում` շեշտակիորեն ներս թեքված:

OLD03032.JPG (587 KB)

«Լայնաբերան է, կարճ պարանոցով, շրթնապսակն ուղիղ կտրած: Պարանոցի եզրակողերի վրա` բարձր աղեղնաձև տեղադրությամբ, գամված են երկու ունկեր: Ունկերը պարանաձև ոլորված են, հատվածքում` կլոր, ծայրերում տափակեցրած-հարթեցված: Ունկերի յուրաքանչյուր վերջույթի վրա մեխված են երեքական կլորագլխիկ գամեր: Կաթսայի շրթնապսակի մի հատվածը կարկատված է: Կարկատանն ամրացված է փոքր գամերով»,- նշեց թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահը:

OLD03031.JPG (502 KB)

Նա նշեց, որ անոթի զուգահեռները հայտնի են Քարաշամբի, Լոռի Բերդի, Վանաձորի, Շամիրամի միջին բրոնզեդարյան դամբարաններից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am