Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Ռուսաստանն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում զերծ մնալ տարածաշրջանում լարվածություն հրահրելուց. Զախարովա

Ռուսաստանն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում զերծ մնալ 
տարածաշրջանում լարվածություն հրահրելուց. Զախարովա

ՄՈՍԿՎԱ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում զերծ մնալ տարածաշրջանում լարվածություն հրահրելուց։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 10-ին կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ առկա են անհրաժեշտ բոլոր մեխանիզմները Հարավային Կովկասում խաղաղության ու կայուն զարգացման ապահովման համար:

«Առաջին հերթին խոսքը կողմերի եռակողմ պայմանավորվածությունների մասին է, որոնք ձեռք են բերվել 2020-2022 թվականների ընթացքում։ Հետեւողականորեն կոչ ենք անում կողմերին վերադառնալ իրեն արդարացրած ձևաչափին։ Մեր կողմից միշտ պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ գործնական ազդեցություն Բաքվի ու Երեւանի կողմից փոխընդունելի որոշումների կայացման վրա, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցում»,- ասել է Զախարովան՝ կրկին պնդելով, որ հավաքական Արեւմուտքի դերակատարությունը Հարավային Կովկասում, ինչպես ցույց է տվել այլ տարածաշրջանների փորձը, կհանգեցնի աղետալի հետևանքների:

Ըստ Զախարովայի՝ ցանկացած վիճահարույց հարց պետք է լուծել կառուցողական մոտեցմամբ, փոխզիջմամբ, պատասխանատվության սկզբունքով, որոնք համաձայնեցվել են Թեհրանում 2023թ-ի հոկտեմբերի 23-ին «3+3» ձեւաչափով կայացած հանդիպման ժամանակ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am