Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանն առաջնորդվում է իր պետական շահերով․ ԱԳ փոխնախարար

Գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանն առաջնորդվում է իր 
պետական շահերով․ ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թե՛ Ռուսաստանի Դաշնության,  թե՛ մնացած գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանն առաջնորդվում է իր պետական շահերն առաջ մղելու սկզբունքով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն՝  պատասխանելով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին հարցին։   

«Այս տրամաբանությունը կարող է դուր գալ մեր որոշ գործընկերների, որոշ գործընկերների կարող է դուր չգալ, բայց սա այն ուղենիշն է, որը մենք ունենք»,- ընդգծեց փոխնախարարը։

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում հայտարարել էր, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, սակայն դրանց կարևորությունը Հայաստանի պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է թերագնահատել և նաև հավելել էր, որ Հայաստանը Ռուսաստանի հետ  հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել, չկա մի տեղ, որտեղ ՌԴ-ն կարող է մեղադրել Հայաստանին պարտավորությունները չկատարելու մեջ, սակայն հակառակ դեպքերը բազմաթիվ են:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am