Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Զագրեբում տեղի ունեցած նորաձևության ցուցադրության ժամանակ մոդելները բեմ են բարձրացել հայ դիզայների պատրաստած կախազարդերով

Զագրեբում  տեղի ունեցած նորաձևության ցուցադրության ժամանակ  մոդելները 
բեմ են բարձրացել հայ դիզայների պատրաստած կախազարդերով

ԳՅՈՒՄՐԻ, 13 ԱՊՐԻԼԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զագրեբում  տեղի ունեցած նորաձևության SEVEROCCO ցուցադրության ժամանակ մոդելները բեմ են բարձրացել հայ դիզայների պատրաստած զարդերով: Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը,  խորվաթ հայտնի դիզայներ Ռոբերտ Սևերի ROBERT SEVER նորաձևության կենտրոնի  մոդելները ներկայացել են  Ալինա Գիշյանի նռերի կախազարդերի  շարքով:

78b5cfa0-ddcf-4bc0-bd1e-94cc514bd5e9.jpg (215 KB)

Ալինա Գիշյանը հայ խեցեգործ, թվային դիզայներ է,  վեց տարի ապրում և աշխատում է Խորվաթիայում՝ ամուսնու հայրենիքում։ Նա 16 տարուց ավելի է՝ զբաղվում է խեցեգործությամբ, օգտագործում է երկու երկրների մշակութային ազդեցությունները՝ ստեղծելու ստեղծագործություններ, որոնք, ինչպես  խորվաթական են, այնպես էլ  հայկական: Ալինա Գիշյանի ընտանիքի բոլոր անդամները 1972 թվականից Հայաստանում զբաղվում են զարդանախշային  խեցեգործությամբ։

Ալինան ունի կերամիկական ֆունկցիոնալ խեցեղենի իր յուրահատուկ ոճը: Նա ստեղծում է սննդի համար անվտանգ նյութերով պատրաստված, ֆունկցիոնալ, սիմվոլիզմի դետալներ կրող խեցեղեն։

«Քանի որ հավաքածուն բարոկոյի թեմատիկա ունի,  որպես  աքսեսուար օգտագործվել  է  խոր մշակութային խորհրդանիշ  հանդիսացող նուռը՝ պտղաբերության, առատության և բարգավաճման խորհրդանիշը։  Որոշ մշակույթներում նուռը և՛ սեր, և՛ կիրք է խորհրդանշում: Ներառելով այս կախազարդերը՝ Ռոբերտ Սևերը նպատակ ունի ընդգծել այդ հարուստ մշակութային բովանդակությունը՝ խորություն և ռեզոնանս հաղորդելով հավաքածուին:  

Նռան կերամիկական  կախազարդերը վառ տեսողական հակադրություն են առաջարկում՝ համադրվելով բարոկո ոճի հետ։ Նրանց վառ գույնը և հստակ ձևը կարող են ծառայել որպես առանցքային կետեր՝ ավելացնելով զարմանքի և տեսողական հետաքրքրության տարր ընդհանուր տեսքին»,- «Արմենպրես»-ի  հետ ունեցած զրույցում նշեց Ալինա Գիշյանը՝ տեղեկացնելով՝ նռան ընտրությունը պատահական չի ստացվել, առաջին անգամ Ռոբերտ Սևերը խորհրդանիշին հանդիպել է Հունաստանում, հետո արդեն Խորվաթիայում, երբ առիթ է եղել ծանոթանալու իր աշխատանքներին, խորացել է նռերի խորհրդանիշների մեջ ու առաջարկել է ցուցադրության համար որպես կախազարդ օգտագործել:

photo_2024-04-13_10-31-59.jpg (89 KB)

Ալինայի    աշխատանքները պարբերաբար ցուցադրվում են   միջազգային ցուցահանդեսներում և արվեստի սիմպոզիումներում  ՝ ԱՄՆ-ում,  Ճապոնիայում, ԱՄԷ-ում,  Ռուսաստանում, Եվրոպայում, իսկ Խորվաթիայում ամեն տարի հանդես է գալիս անհատական ու խմբային ցուցադրություններով։ Նա նաև ավանդական արվեստի ու ժամանակակից տեխնոլոգիաների սինթեզ է կատարում՝ ստեղծելով յուրահատուկ թվային դիզայն Արհեստական բանականության միջոցով։ 2019 թվականին Ալինա Գիշյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական վարպետի կոչմանը։

SEVEROCCO ցուցադրությանը ներկայացված էին դիզայներ Ռոբերտ Սևերի հիմնադրած համանուն ROBERT SEVER նորաձևության կենտրոնի  գործերը: ROBERT SEVER-ն ավելի քան 22 տարի է՝ իր ուրույն տեղն է զբաղեցնում Խորվաթիայի նորաձևության ոլորտում։ Բրենդը թողարկել է 100-ից ավելի հագուստի հավաքածու, որը ցուցադրվել է թե անհատական  ցուցադրությունների, թե  նորաձևության շաբաթների շրջանակներում։

Բրենդը արժանացել է այնպիսի hեղինակավոր մրցանակների, ինչպիսիք են ամերիկյան Story ամսագրի մրցանակը՝ լավագույն դիզայներ անվանակարգում, խորվաթական Ana Lendvaj մրցանակը՝ "Jadranka(Յադրանկա)" հավաքածուի համար։

Արմենուհի Մխոյան  

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am