Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում իրավիճակի կապակցությամբ

Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում իրավիճակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Իրանի գործողություններից հետո Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման կապակցությամբ և կարգավորման կոչ արել։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Vaticannews-ը տեղեկացնում է, որ այս մասին Հռոմի պապն ասել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածներին ավանդական կիրակնօրյա քարոզից հետո

Նա նշել է, որ աղոթքով և մտահոգությամբ է հետևում Մերձավոր Արևելքի հաղորդագրություններին, որտեղ իրավիճակն Իսրայելում վատթարացել է Իրանի գործողությունների պատճառով: «Սրտագին կոչ եմ ուղղում դադարեցնելու ցանկացած գործողություն, որ կարող է խթանել բռնության մի պարույր՝ Մերձաւոր Արևելքը ավելի մեծ պատերազմական հակամարտությն մեջ ներքաշելու վտանգով»,- ասել է նա՝ հավելելով, որ ոչ ոք չպետք է սպառնա մյուսի գոյությանը, բոլոր երկրները պետք է հանդես գան խաղաղության օգտին և օգնեն իսրայելցիներին և պաղեստինցիներին ապրել երկու պետություններում՝ կողք կողքի և խաղաղ պայմաններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am