Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Իրանի արտգործնախարարը բրիտանացի գործընկերոջը հայտնել է, որ Թեհրանը Մերձավոր Արևելքում լարվածության աճ չի ցանկանում

Իրանի արտգործնախարարը բրիտանացի գործընկերոջը հայտնել է, որ Թեհրանը Մերձավոր Արևելքում լարվածության աճ չի ցանկանում

ԵՐԵՎԱՆ, 15  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դեյվիդ Քեմերոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ Թեհրանը Մերձավոր Արևելքում լարվածության աճ չի ցանկանում ։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին նշված է Իրանի արտգործնախարարության Տելեգրամ ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ Աբդոլահիանն ընդգծել է, որ  Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ողջունում լարվածության աճը տարածաշրջանում, սակայն եթե Իսրայելը ցանկանա սադրանքներ իրականացնել, ապա Իրանի հաջորդ պատասխանը կլինի անհապաղ, ավելի կոշտ և լայնածավալ։

Իրանի արտգործնախարարը նշել է, որ Թեհրանը պատասխան հարված է հասցրել Իսրայելին ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում ամրագրված ինքնապաշտպանության օրինական իրավունքի շրջանակներում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am