Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ

Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի 
դատարանում ՀՀ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Պիեռ դ'Արգենը հայտարարել է, որ «Հայաստանն ընդդեմ» Ադրբեջանի գործով լսումների ընթացքում ադրբեջանական կողմը ձգտում է քննարկումներից դուրս թողնել Հայաստանի որոշ պնդումներ ու պահանջներ, որոնք վերաբերվում են Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի նկատմամբ իրականացված բռնություններին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պիեռ դ'Արգենն այս մասին ասաց «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ընթացքում։

Նա նշեց, որ Ադրբեջանի երկրորդ նախնական առարկությամբ փորձ է արվում քննարկումից դուրս թողնել Հայաստանի որոշ պնդումներ Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի կամայական ազատազրկման, էթնիկ հայերի հարկադիր անհետացումների վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի պահանջները հայերի նկատմամբ բռնությամբ կատարված տարբեր գործողությունների վերաբերյալ։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը էթնիկ հակամարտություն է, քանի որ երեք տասնամյակ շարունակ տարածքային ամբողջականության հողի ներքո Ադրբեջանը հրաժարվեց ընդունել իրենց նախնիների հողերում ապրող էթնիկ հայերի ինքնորոշման իրավունքը  և դաժանաբար վերջ դրեց այդ հարցին։ Ադրբեջանի նախագահը դա անվանել է ազատագրման պատերազմ կամ հայրենական պատերազմ։ Ադրբեջանն այդ պատերազմի ամբողջովին էթնիկ զտման ենթարկեց Լեռնային Ղարաբաղը՝ արհամարհելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումները»,- ասաց Պիեռ դ'Արգենը։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում անձինք թիրախավորվել են միայն նրա համար, որ հայ են։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am