Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Գավառի քաղաքային գրադարանում նշվել է Համո Սահյանի ծննդյան 110-ամյակը

Գավառի քաղաքային գրադարանում նշվել է Համո Սահյանի ծննդյան 110-ամյակը

ԳԱՎԱՌ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառի քաղաքային գրադարանում «Ազգային գրադարանային շաբաթը  մեկնարկել է  Համո Սահյանի ծննդյան 110 ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթով, որը կրել  է «Համո Ոսկեբերան Սահյան» խորագիրը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառումը սկսվել է  Համո Սահյանի անվան գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանի՝գործընկեր գրադարանավարներին ուղղված շնորհավորական ուղերձով և ողջույնի խոսքով, սահյանական օրվա կապակցությամբ։

Բացման խոսքում գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը ներկայացրել է շաբաթվա խորհուրդն ու ծրագիրը,անդրադարձել  Համո Սահյանի գրական գործունեությանը։

Սահյանական ընթերցումներով հանդես են եկել Գավառի պետական համալսարանի ուսանողները, Գավառի թիվ 1 հիմնական դպրոցի, թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտները։

Սահյանի խոսքերով գրված երգեր են կատարել երաժշտական քոլեջի ուսանողուհի Սոնա Մարգարյանը, Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողուհի Լիլյա Հովհաննիսյանը,Սամվել Բոխյանը։

Սահյանի պոեզիայի քնարական մի փունջ ներկայացրել է  Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ հարցերով գլխավոր մասնագետ Արփիկ Չքոլյանը։

«Հետո Սահյանի պոեզիան մասնակիցներից հաղորդվեց հանդիսատեսին ու դարձավ խմբային երգ ու հորովել, իրիկնահացի հրավեր, խոստովանություն ու հավատամք։ Սահյանը համազգային հանճար է, ժողովրդից ծնված ու սերված, իր ունեցած-չունեցածը ժողովրդին տված և միշտ ներկա իր անմահ գործով։ Շաբաթվա ընթացքում միջոցառումներ կնվիրենք նաև հայ մեծանուն այլ գրողների»,-ներկայացրեց Գավառի քաղաքային գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am