Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար

Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների 
համար

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան որոշել է հետ կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ կապված վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից երկու երկրների հարաբերություններին վնասող միակողմանի գործողությունների շարունակության հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Հանրապետության Նախագահն (խմբ․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն)այսօր ընդունել է մեր դեսպանին այս թեմայով։ Նա ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գործողությունների համար և ցանկություն հայտնել, որպեսզի ադրբեջանական կողմը պարզաբանի  իր մտադրությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Բացի այս նաև նշվում է, որ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ միաժամանակ հարգելով միջազգային իրավունքը և երկու երկրների տարածքային ամբողջականությունն՝ ընդգծելով «Այս կարգավորումը օգուտ կբերի ինչպես երկրներին, այնպես էլ ողջ տարածաշրջանին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am