Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ ազգային տոնի առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում նշված է.

«Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Հայաստանը խորապես արժևորում է Սիրիայի հետ բարեկամության, վստահության, փոխադարձ հարգանքի վրա խարսխված բարեկամական հարաբերություն­ները, որոնք ամուր հիմք են հանդիսանում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում փոխշահավետ և արդյունավետ համագործակ­ցությունը զարգացնելու համար:

Լիահույս եմ, որ այս դժվարին օրերին, երբ պետությունների ու ազգերի խաղաղ գոյակցությունն ու ներդաշնակ փոխգործակցությունը լրջորեն վտանգված են, հայ-սիրիական դարերով փորձված բարեկամական հարաբերությունները կշարունակեն փոխադարձ վստահության ու կառուցողականության օրինակ ծառայել միջազգային հարաբերությունների ոլորտում:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղ և բարեկեցիկ կյանք»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am