Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Մարմնամարզության առանձին գործիքների վրա Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելը շատ դժվար է. Վահագն Դավթյան

Մարմնամարզության առանձին գործիքների վրա Օլիմպիական խաղերի ուղեգիր 
նվաճելը շատ դժվար է. Վահագն Դավթյան

ՌԻՄԻՆԻ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սպորտային մարմնամարզության ընտրանու անդամ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելը համարում է դժվարին աշխատանքի արդյունք:

«Առաջին անգամ չէ, որ փորձում էի ուղեգիր նվաճել: Մարմնամարզությունում, այն էլ առանձին գործիքների վրա, ուղեգիր նվաճելը շատ դժվար է: Սակայն այս մրցաշրջանի կանոնադրությամբ, աշխարհի գավաթի խաղարկության փուլերով առանձին գործիքների վրա երկու լավագույն արդյունք գրանցած մարզիկները կարող էին ուղեգիր նվաճել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռիմինիում` լրագրողների հետ զրույցում, ասաց նա:

Դավթյանի խոսքով` այս տարվա աշխարհի գավաթի խաղարկության առաջին իսկ մրցաշարում խնդիր կար դրված՝ անել առավելագույնը:

«Եվրոպայի առաջնության չեմ մասնակցում, քանի որ անակնկալ վնասվածք ստացա այստեղ` Իտալիայում, մարզումների ժամանակ: Նպատակահարմար գտանք, որ ավելի լավ է չմասնակցեմ Եվրոպայի առաջնությանը, քանի որ առաջիկայում առավել կարևոր, առավել լուրջ մրցաշար ունենք` Օլիմպիական խաղերը»,-առանձնացրեց Դավթյանը:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամ է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի երկայնքով: Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը (1900, 1924, 2024): 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը խորհրդանշական օր է, քանի որ 1924 թվականին խաղերի փակման արարողությունը կայացել է այդ օրը:

 

Վարվառա Հայրապետյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am