Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ

Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան 
միջնորդ չէ

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղազախստանը միջնորդ չի հանդիսանա Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև սպասվող բանակցություններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ փոխանցելով Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովի խոսքերը։

«Մենք ծրագրում ենք նման բանակցություններ Ալմաթիում։ Այժմ մենք կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև»,- հայտարարել է ԱԳ ներկայացուցիչը և նշել, որ խոսքը ոչ թե Աստանայի միջնորդության, այլ Ղազախստանի կողմից  բարի կամքի ծառայությունների տրամադրման մասին է»,-ասել է նա։

ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ադրբեջան և Հայաստան կատարած իր վերջին այցերի ժամանակ նշել է այդ երկրների միջև ամուր և երկարաժամկետ խաղաղության հաստատման կարևորությունը։

Ավելի վաղ, «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ապրիլի 15-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Աստանան  պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am