Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության 
հեռանկարների առումով

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Մարկո Ջուրիչն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ իրեն ուղղված շնորհավորանքին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սերբ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Բարձր եմ գնահատում իմ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի ջերմ շնորհավորանքները։ Այս տարի, երբ մենք նշում ենք Սերբիա-Հայաստան դիվանագիտական ​​հարաբերությունների 30-ամյակը, ես լավատես եմ մեր հետագա համագործակցության հեռանկարների առումով», - նշել է նորանշանակ նախարարը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել էր Մարկո Ջուրիչին Սերբիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

«Շնորհավորում եմ Մարկո Ջուրիչին Սերբիայի արտաքին գործերի նախարար նշանակվելու առիթով։ Միասնական ջանքերով մենք կարող ենք զարգացնել համագործակցությունը՝ հաշվի առնելով մեր առաջնահերթություններն ու առկա մարտահրավերները»,- X-ի իր միկրոբլոգում գրել էր Միրզոյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am