Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով 600 բեռնատարներից բաղկացած հերթ է գոյացել

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով 600 
բեռնատարներից բաղկացած հերթ է գոյացել

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 600 բեռնատարներ մայիսի 8-ի դրությամբ հերթում կանգնած են ռուսական կողմից ՌԴ-ի և Վրաստանի սահմանը հատելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են ՌԴ ներքին գործերի նախարարության Հյուսիսային Օսիայի վարչության մամուլի ծառայությունում։

«Ավտոկայանատեղիում գտնվում է 260 միավոր մեծ բեռնատար փոխադրամիջոց, ճանապարհին՝ 355 բեռնատար, որոնք սպասում են «Վերին Լարս» հսկիչ անցակետով Վրաստանի կողմ անցնելուն», - ասել է գործակալության զրուցակիցը։

Նա նշել է, որ սահմանին մարդատար ավտոմեքենաների հերթեր չեն գրանցվում։

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչության տվյալներով՝ Ռազմավիրական ճանապարհով բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը Մոսկվայի ժամանակով մայիսի 6-ի 22:50-ից ժամանակավորապես դադարեցվել է Վրաստանի տարածքում անբարենպաստ եղանակի պատճառով:

Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային երթուղին է, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի և Հայաստանի հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am