Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսաստանի հետ մերձեցման Թուրքիայի փորձերն ապարդյուն են

Ռուսաստանի հետ մերձեցման Թուրքիայի փորձերն ապարդյուն են

ԵՐԵՎԱՆ,  31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-թուրքական հայտարարությունը արտաքին գործերի նախարարների մակարդակով պատասխան էր Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը թուրքագետ Լևոն Հովսեփյանը նշեց, որ Թուրքիան փորձում է նոր լիցք եւ միտումներ հաղորդել: «Պատահական  չէր, որ Եվրոպայից նեղացած Թուրքիան մերձեցման եզրեր է փորձում գտնել Ռուսաստանի հետ: Դրանք նրա հուսահատ քայլերն են, որոնք ոչ մի արդյունքի չեն հանգեցնի»,-ասաց Հովսեփյանը:

Նա նշեց, որ թե Արեւտմուտքը, թե Ռուսաստանը լավ հասկանում են Թուրքիայի ուժերը: Բացի այդ, տարածաշրջանում ապակայանուցման մեծ վտանգ կա, եւ Թուրքիան սեփական խաղը անելով` փորձում է իր տեղը զբաղեցնել: Նա ունի իր մտադրությունները Սիրիայի հետ կապված, եւ չեն բացառվում որոշակի ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am