Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Ֆրանսիայի կառավարությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստը

 Ֆրանսիայի կառավարությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը 
քրեականացնող օրինագծի տեքստը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի կառավարությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, «Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունները ժխտումը քրեականացնող օրենքի նախագծի» տեքստը՝ համապատասխանում է Հավասարության և քաղաքացիության օրինագծի տեքստին, որը քննարկվում է Ազգային ժողովում:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը ողջունել է կառավարության նախաձեռնությունը, որը համապատասխանում է Ֆրանսիայի նախագահի ստանձնած  հանձնառություններին: «Մենք հույս ունենք, որ օրենքի նախագիծը կընդունվի արդեն այս տարի: Ողջունում ենք բոլոր այն գործիչների հետևողական աշխատանքը, ովքեր սատարել են հայկական համայնքին անցած տարիների ընթացքում: Մենք կոչ ենք անում խորհրդարանական բոլոր ուժերին համախմբվել այս փոխհամաձայնեցված տեսքտի շուրջ»,- ասված է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am