Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Հայաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից ակնկալում է խիստ և հասցեական գնահատական ադրբեջանական սադրանքին

Հայաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից ակնկալում է խիստ և հասցեական գնահատական ադրբեջանական սադրանքին

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն անհերքելի ապացույցներ ունի, որ ադրբեջանական կողմը Տավուշի մարզի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է իրականացրել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Անհերքելի ապացույց է այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության տարածքում մնացել է ադրբեջանցի հատուկջոկատայինի դին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ միջազգային հանրությունից և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ակնկալում են առնվազն ՀԱՊԿ նախագահի հայտարարության մակարդակի, կամ ավելի խիստ ու հասցեական հայտարարություն: «Արդեն ժամանակն է իրերը կոչել իրենց անուններով: Եթե Ադրբեջանը խախտել է զինադադարի պայմանները, դիվերսիոն գործողություն է իրականացրել, ինչի հստակ ապացույցները կան, մենք ակնկալում ենք, որ Մինսկի խմբի համանախագահությունը հստակ գնահատական կտա, որովհետև ընդհանուր գնահատականները կամ լռությունը ավելի լկտի են դարձնում Ադրբեջանին»,- ընդգծեց Շարմազանովը:

Նա հավաստիացրեց, որ հայկական զինված ուժերը իրականացրել և իրականացնելու են իրենց վրա դրված պարտավորությունները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am