Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ջորջ և Ամալ Քլունիները երկվորյակի են սպասում

Ջորջ և Ամալ Քլունիները երկվորյակի են սպասում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան օսկարակիր դերասան Ջորջ Քլունին և նրա կինը` փաստաբան Ամալ Քլունին, հունիսին երկվորյակ են ունենալու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ABC News-ը:

Հեռուստահաղորդավար Ջուլի Չենը CBS հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ հայտնել է, որ Բեյոնսեն և Ջեյ-Զին միակ զույգը չեն, որ երկվորյակի են սպասում: «Շնորհավորանքների հերթը Ջորջ և Ամալ Քլունիներինն է»,- նշել է նա:

Անանուն աղբյուրը InTouch-ին հայտնել է, որ Քլունիներն անակնկալի են եկել՝ իմանալով, որ միանգամից երկու երեխա են ունենալու: «Երբ Ջորջն ու Ամալը պարզեցին, որ երկվորյակի են սպասում, նրանք զարմացած էին, ինչպես նաև փոքր-ինչ վախեցած, քանի որ երկուսն էլ ասում էին, որ մեկը բավական է: Սակայն լուրն այն մասին, որ երեխաները տղա և աղջիկ են, նրանց իսկապես երջանկացրեց: Նրանք չէին հավատում, որ ընդամենը մի քանի ամսից երկու երեխա են ունենալու»,- ասել է աղբյուրը:

Քլունիի ընկեր, հոլիվուդյան դերասան Մեթ Դեյմոնը հաստատել է լուրը Entertainment Weekly-ին տված հարցազրույցում: «Ես նախորդ աշուն աշխատում էի նրա հետ, երբ նա հայտնեց ինձ դրա մասին և ես գրեթե սկսեցի լաց լինել: Այնքան ուրախ էի նրա համար: Ես հարցրեցի, թե որքան մեծ է, նա ասաց` ութ շաբաթական: Ես շատ ոգևորված եմ նրա համար: Ամալը հոյակապ է: Ջորջ Քլունին ջեք-փոթ է շահել ամեն մակարդակում: Ամալը հիասքանչ կին է: Նրանք հիանալի ծնողներ են լինելու, իսկ երեխաները` շատ բախտավոր»,- ասել է Մեթ Դեյմոնը:

Երկվորյակները 2014 թվականին ամուսնացած Ջորջ և Ամալ Քլունիների առաջին զավակներն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am