Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Ադրբեջանաբնակ ևս մեկ թալիշ ցանկանում է տեղափոխվել Հայաստան

 Ադրբեջանաբնակ ևս մեկ թալիշ ցանկանում է տեղափոխվել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի` գլխավորապես թալիշներով բնակեցված Լերիկի շրջանի բնակիչ Էլդանիզ Գուլիևը հայտարարել է Հայաստան տեղափոխվելու մտադրության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով TalishInfo-ն, այս մասին հայտնում է բլոգեր Ազար Քազիմովը:

Գուլիևը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված մի հայտարարություն, որում պատմում է, թե ինչպես Լերիկի շրջանի գործադիր իշխանության նախագահը բռնի կերպով իրենցի խլել է սեփական հողը: Դրանից հետո թալիշ Էլդանիզ Գուլիևին կանչել են ոստիկանության շրջանային բաժին ու սպառնացել, որ որևէ տեղ չբողոքի:

Հուսահատ Գուլիևը հայտարարել է, որ ստեղծված իրադրությունում իր համար միակ ելքը մնում է Հայաստան տեղափոխվելը, քանի որ, նրա խոսքով, Ադրբեջանում իր բողոքները միևնույնն է ոչ ոք հաշվի չի առնի:

ՀՀ ԱԳՆ-ն փետրվարի 11-ին հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից՝ ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան։ Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել Շահին Միրզոևի խնդրանքին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am