Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի միջբանկային շուկայում իրականացվել է 11,6 միլիոն դոլարի առք և վաճառք

Հայաստանի միջբանկային շուկայում իրականացվել է 11,6 միլիոն դոլարի առք և 
վաճառք

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ​Արտարժույթի ներբանկային շուկայում փետրվարի 20-24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 62 մլն 613 հազար 407 դոլար 485.92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 74 մլն 261 հազար 674 ԱՄՆ դոլար 487.46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 11 մլն 650 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 486,96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 200 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք 487,25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 13 մլն 830 հազար 563 եվրո 512,68 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12 մլն 427 հազար 218 եվրո 516,66 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 811 մլն 233 հազար 425 ՌԴ ռուբլի 8,36 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 300 մլն 264 հազար 644 ՌԴ ռուբլի 8,47 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Փետրվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է  41,5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 44,3 մլն ԱՄՆ դոլար 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am