Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Կառավարման համակարգի փոփոխությունը չի ազդի Հայաստանի արտաքին քաղաքականության վրա. ՀՀ Նախագահ

Կառավարման համակարգի փոփոխությունը չի ազդի Հայաստանի արտաքին 
քաղաքականության վրա. ՀՀ Նախագահ

ՄՈՍԿՎԱ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը չի կարծում, որ կառավարման համակարգի փոփոխությունը կազդի Հայաստանի արտաքին քաղաքականության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նման հայտարարությամբ ՀՀ Նախագահը հանդես եկավ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում` պատասխանելով ուսանողներից մեկի հարցին:

«Անկախ կառավարման համակարգից` պետությունները վարում են իրենց արտաքին քաղաքականությունը: Կարծում եմ, որ կառավարումը կդառնա արդյունավետ: Կարծում եմ, որ քաղաքացիական հասարակությունն ավելի արագ կզարգանա, քաղաքական կուսակցությունները Սահմանադրությամբ կունենան անխոչընդոտ գործունեության երաշխիքներ»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահը հիշեցրեց, որ նախկինում ևս Հայաստանում եղել է ոչ թե կառավարման նախագահական համակարգ, այլ՝ կիսանախագահական, ինչը խանգարում է արդյունավետ կառավարմանը և անվտանգության ապահովմանն այն դեպքում, երբ Նախագահն ու խորհրդարանական մեծամասնությունը պատկանում են տարբեր քաղաքական հոսանքների կամ կուսակցություններին:

«Այդ պատճառով էլ մենք կարծեցինք, և ժողովուրդն էլ մեզ աջակցեց, որ պատասխանատվությունը պետք է լինի այնտեղ, որտեղ իրավունքն է: Չի կարող մի պետական պաշտոնյա` լինի դա նախագահ, թե վարչապետ, պատասխան տալ այն հարցերի համար, որոնց լուծման հարցում ինքը ռեսուրսներ չունի: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ Հայաստանի ժողովրդի համար դա այսօր շատ ընդունելի կառավարման համակարգ է: Չնայած կարելի է բերել տարբեր օրինակներ` և՛ նախագահական կառավարման համակարգում են մեծ հաջողությունների հասնում, ինչպես դա եղել է ԱՄՆ-ում, և՛ խորհրդարանականում, ինչպես Գերմանիայում և այլ եվրոպական երկրներում»,- ամփոփեց Հայաստանի Հանրապետության ղեկավարը:

Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին։ Նոր սահմանադրության ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունը անցել է կառավարման խորհրդարանական համակարգի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am