Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
09:24, 28 Մարտ 2017
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Փակ է Վարդենյաց լեռնանացքը:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Լոռու մարզի Սպիտակ և Վանաձոր, Արագածոտնի մարզի Ապարան, Տավուշի մարզի Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում