Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հաղթանակն ինձ հիմա շատ է հարկավոր. Արթուր Աբրահամ

Հաղթանակն ինձ հիմա շատ է հարկավոր. Արթուր Աբրահամ

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը չի թերագնահատում մրցակցին և նրան համարում է ուժեղ և ճկուն մարզիկ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Աբրահամը խոսեց առաջիկա մենամարտի մասին:

 

-Արթուր, ի՞նչ մարզավիճակում եք և ինչպես եք նախապատրաստվում:

-Արդեն, կարելի է ասել, որ լավ մարզավիճակում եմ, տևական ժամանակ մարզվում եմ Բեռլինից մոտ 400 կմ հեռավորության վրա գտնվող Քինբաում մարզաառողջարանային քաղաքում, սփարինգ մենամարտեր եմ անցկացնում Ռոբին Կրասնիկիի ոճին համապատասխան մարզիկների հետ:

-Ի՞նչ կարծիք ունի ձեր մարզավիճակի մասին մարզիչ Ուլի Վեգները:

-Կարծում եմ՝ դժգոհ չէ: Եթե նա դժգոհ է լինում, ապա անպայման ասում է այդ մասին:

-Ի՞նչ կասեք ձեր մրցակցի մասին:

 -Ես երբեք չեմ թերագնահատում իմ մրցակիցներին: Ըստ իս` ուժեղ, ճկուն մարզիկ է: Ապրիլի 22-ին «WBO միջմայրցամաքային» տիտղոսի մենամարտն է լինելու, մեզանից հաղթողը ավելի ուշ մենամարտելու է Ռամիրեսի հետ:

-Ձեր տարիքային տարբերությունը մոտ 10 տարի է, արդյո՞ք դա չի խանգարի ձեզ:

-Ոչ, ինչու պետք է խանգարի: Ես ամեն ինչ կանեմ հաղթելու համար: Այդ հաղթանակն ինձ հիմա շատ է հարկավոր:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքի «Messe Erfurt» մարզապալատում: 37-ամյա հայ բռնցքամարտիկի մրցակիցը կլինի 29-ամյա լեհ Ռոբին Կրասնիկին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am