Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

«Խոստումը» ֆիլմի հասույթով Կալիֆորնիայի համալսարանում մարդու իրավունքների ինստիտուտ կհիմնվի

«Խոստումը» ֆիլմի հասույթով Կալիֆորնիայի համալսարանում մարդու իրավունքների 
ինստիտուտ կհիմնվի

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմից ստացված շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարի հասույթը կուղղվի Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավունքի դպրոցում նոր ինստիտուտի ստեղծմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Daily News-ը:

«Մարդու իրավունքների «Խոստումը» ինստիտուտը մեր իրավունքի դպրոցն ու այս համալսարանը կդարձնի մարդու իրավունքների կրթության առաջամարտիկ»,- նշել է իրավունքի դպրոցի դեկան Ջենիֆեր Լ. Մնուկինը: Նա ընդգծել է, որ 20 մլն ԱՄՆ դոլարն ամենամեծ նվիրատվությունն է, որ իրավունքի դպրոցը երբևէ ստացել է ինստիտուտ ստեղծելու համար:

«Շատ մարդկանց Հայոց ցեղասպանությունը հայտնի չէ: 102 տարի մշտական ժխտման արշավ է եղել: Մենք հուսով ենք, որ Հայոց ցեղասպանության հարցում առկա մութը ցրելով` կարող ենք շարժվել առաջ և իսկապես առաջատար լինել մարդու իրավունքների հարցում կրթության, ուսումնասիրությունների, քարոզի և կրթաթոշակների գործում»,- նշել է «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, Կալիֆորնիայի համալսարանի բժշկական դպրոցի մարսողական հիվանդությունների բաժնի համաղեկավար Էրիկ Էսրաիլյանը:

Նոր ինստիտուտի առաջին տնօրենը լինելու է իրավունքի պրոֆեսոր Ասլի Բալին:

«Հայերը միայն սեփական պատմության վրա կենտրոնացած չեն: Մենք ցանկանում ենք, որ մարդիկ մեր պատմությունից դասեր քաղեն, որ մյուսներն այդ գիտելիքներից օգուտ ունենան»,- նշել Էսրաիլյանը:

«Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա ապրիլի 21-ին: Հայաստանի կինոթատրոններում ֆիլմը կցուցադրվի ապրիլի 27-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am