Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Ձախ Հարութի մենահամերգին կհնչեն նրա հին և նոր երգերը


ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը` սիրված երգիչ Ձախ Հարութը, ժամանել է Երևան: Նա մայիսի 20-ին մենահամերգով հանդես կգա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչի հետ  ելույթ կունենան հանրապետության լավագույն երաժիշտները:

Համերգի ընթացքում Ձախ Հարութի երկրպագուները հնարավորություն կստանան վայելելու նրա հին և սիրված երգեր, ինչպես նաև նոր ստեղծագործություններ: Սպասվում են նաև անակնկալներ:

Համերգը կազմակերպել է Yeghoyan Production-ը:

Հարութ Փամբուկչյանը ծնվել է 1950 թվականի հուլիսի 1-ին, Երևանում: Հայտնի է նաև Ձախ Հարութ անունով՝ ձախլիկ լինելու պատճառով: Վաղ տարիքից սովորել է կիթառ, սազ, բուզուկի, դհոլ ու դաշնամուր: Ավարտել է Երևանի թիվ 43 միջնակարգ դպրոցը, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Իր ստեղծած «Էրեբունի» խմբով ելույթներ է ունեցել տարբեր միջոցառումների շրջանակում և հանդես եկել բազմազան երգացանկով: 1975-ին կարճ ժամանակով մեկնել է Լիբանան, այնուհետև` ԱՄՆ, որտեղ թողարկել է առաջին ձայնասկավառակը` «Ուր էիր, Աստված» խորագրով: Երգացանկում ներառված են ազգագրական, ժողովրդական, պարային և այլ ստեղծագործություններ: Երկար տարիներ ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am